News Item: : Գիտնականներն ապացուցել են, որ ալկոհոլիզմի պատճառներն ուղեղի կառուցվածքի մեջ են
(Category: Misc)
Posted by admin
Sunday 18 November 2012 - 08:29:39

Գիտնականներն ապացուցել են, որ ալկոհոլիզմի պատճառները թաքնված են ուղեղի կառուցվածքի մեջ: Նրանք սահմանել են, որ ալկոհոլի օգտագործման գլխավոր դրդապատճառը ռիսկի բացակայության զգացողությունից հաճույք ստանալու եւ առանց առիթի բարձր տրամադրություն ունենալու ձգտումն է:

Պրոֆեսոր Ահմադ Հարիրիի գլխավորությամբ գիտնականների մի խումբ հետեւել է երկու հարյուր ուսանողների, ովքեր համաձայնվել են ՄՌՏ անցնել: Գիտնականները դիտարկել են ուղեղի այն գոտիները, որոնք պատասխանատու են պարգեւատրության եւ սպառնալիքի համար: Պարզվել է, որ հարբած ժամանակ ուղեղը արգելափակում է սպառնալիքի ազդակները եւ ստեղծում է «պարգեւատրության զգացողություն»։ Հիշեցնենք, որ ավել վաղ Սկրիպիսի հետազոտական ինստիտուտի կենսաբանները հայտարարել էին, որ ալկոհոլ օգտագործել կարելի է, բայց քիչ քանակով

http://style.news.am/arm/news/1095/gitnakannern-apacucel-en-or-alkoholizmi-pattcharnern-uxexi-karucvatsqi-mej-en.html


This news item is from HovNet LTD
( http://ns.hovnet.am/news.php?extend.1868 )