News Item: : Honda-ն մարդանման ռոբոտ է ուղարկելու “Ֆուկուսիմա”
(Category: Misc)
Posted by admin
Saturday 13 August 2011 - 11:27:34

Ճապոնական Honda ընկերությունը մտադիր է իր ASIMO ռոբոտն ուղարկել “Ֆուկուսիմա-1” ԱԷԿ` վթարի հետևանքները վերացնելու:

Ինչպես հայտնել են ընկերությունից, ASIMO –ի կառուցվածքում որոշ փոփոխություններ պետք է կատարվեն, մասնավորապես, ձեռքերի, դաստակների ու արմունկների շարժումները պիտի կատարելագործվեն, որպեսզի ռոբոտը վերին վերջույթներն օգտագործի մարդու նման: Բացի այդ, ASIMO –ի կրունկները երևի կփոխարինվեն թրթուրանիվներով: Նախնական տեսքով այս ռոբոտը, որ ներկայացվել է 2000-ին, տիեզերագնացի սաղավարտով ոչ բարձրահասակ մարդ է հիշեցնում: ASIMO-ի օգտագործման վերաբերյալ Honda -ի պլաններն առայժմ պաշտոնական հաստատում չեն ստացել:

http://ankakh.com/2011/08/138579/


This news item is from HovNet LTD
( http://ns.hovnet.am/news.php?extend.1153 )